Գոնե հիմա հասկացա՞ք, ինչու մեզ պատերազմի տարավ, կամ ինչու շուտ չկնգնեցրեց պատերազմը: Եթե չեք հասկացել, ասեմ` տարավ պատերազմի, որ զոհեր տա այսօրվա համար, որ կրկին վախեցնի պատերազմով և դրանով պահի անձնական իշխանությունը, իսկ չկանգնացրեց, որ զոհերի թիվը մեծ լինի և դրանով վախի զգացումը (դոզան) ավելի մեծ լինի:
Սա է պատճառը, որ այսօր ՔՊ-ականները հենց նեղն են ընկնում, սկսում են պատերազմով վախեցնել ժողովրդին, կամ, երբ «Հ1»-ը միացնում ես, Պետրոսի հարցադրումների 90 %-ը հենց դրան է տանում՝ վախ տարածելով ժողովրդի մոտ:
Սա՛ է իրականությունը:
Բայց ավելի լավ է կանգնած մեռնել, քան ծնկած ու նվաստացած ապրել, գիտակցված մահը՝ անմահություն է, հիշեք սա:
Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ
Հ.Գ. Պատերազմի առաջին և գլխավոր սպառնալիքը Նիկոլն է: